«Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին և ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված համերգը կազմակերպվել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով

2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը: Այդ նպատակով Հայաստան էր ժամանել ավելի քան 1500 հայ աշխարհի 71 երկրից։ Համաժողովը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Հայաստանն ամուր շաղկապված է սփյուռքին․ հայկական արմատները և ինքնությունը ամուր պահելով, միմյանց սատարելով՝ միասին կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները։

Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգ, որի կայացման հարցում մեծ ներդրում ունեցավ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը:

 






«Ծագումով Հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանն, անդրադառնալով այս թեմային՝ նշեց․ «Արթուր Ասատրյանի ֆինանսական աջակցությամբ է կազմակերպվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կայացած «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին և ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված համերգը։ Բացի այդ՝ վերջինիս կողմից Վատիկանի արխիվներից ձեռք էին բերվել բացառիկ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնք համաժողովի շրջանակում հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարանին։

Գիտե՞ք՝ ես երկար ժամանակ մտածում էի՝ ինչպե՞ս նշել հաղորդաշարիս հոբելյանը, որտե՞ղ կազմակերպել միջոցառումը, ինչպե՞ս աշխարհի տարբեր երկրներում ապրողհերոսներին մեկ վայրում հավաքել։ Այս գաղափարն ինձ անիրական էր թվում։ Արթուր Ասատրյանն այն միակն էր, ով ոգեշնչեց ինձ, ով պնդեց, որ ծագումով հայերին ոչ այլուր, քան հենց հայրենիքում է հարկավոր մեկտեղել։ Արթուր Ասատրյանի և ընկերների ֆինանսական աջակցությամբ, ՀՀ կառավարության հրավերով այդ օրերին Հայաստան ժամանեցին իմ հաղորդաշարի տարբեր տարիների հերոսներից 120-ը, որոնց շարքում էին Գարո Փայլանը, Միշել Լեգրանը, Ռոզի Արմենը, Տիերի Վանդոմը, Մարկո Խանը, Հերնան Կույումջյան-Բերգամալին, Վան Լափոյանը, Ռուբիկ Գալստանյանը, Րաֆֆի Մեգերյանը, Նաջարյան ընտանիքը, Ժերար Գեխարոն, Ժակի Ներսիսյանը, Վահե Ստեփանյանը և այլք։ Միջոցառման հատուկ հյուր էր Օրնելլա Մուտտին և այլ անվանի մարդիկ, ովքեր մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։ Չափազանց գեղեցիկ ու տպավորիչ օրեր էին, որոնց համար կրկին ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամին՝ մեր կողքին լինելու և հայրենանվեր գործունեության համար։Մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում»։




Խոսելով Արթուր Ասատրյանի մասին՝ Մանանա Հոկոբյանն ընդծեց․ «Արթուր Ասատրյանի հետ շատ հետաքրքիր կերպով եմ ծանոթացել։ Ես ցանկանում էի, որ նա դառնա իմ հաղորդման հերոսներից մեկը և առիթ ունեցա հանդիպելու նրան Իտալիայում։ Բազում անգամներ եղել էի այնտեղ, բայց այդ անգամ Իտալիան տեսա Արթուր Ասատրյանի աչքերով։ Սկսեցինք ֆիլմի նկարահանումները․ ինձ և հեռուստադիտողիս համար բացահայտեցի Արթուր Ասատրյան գործարար-բարերարին, ով մեծ ներդրումներ և բարեգործական արշավներ է իրականացնում Հայաստանում և սփյուռքում։ Ես ճանաչեցի արվեստասեր և հայրենիքի նվիրյալ Արթուր Ասատրյանին, ով իր գործունեությամբ մշտապես աջակցում է տարբեր մշակութային և հայապահպանական ծրագրերի»։






Հայտնի Հրապարակումները

Դրամական օգնություն Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ու սպաների ընտանիքներին
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը դրամական օգնություն տր...
Բրյուսելի հայ համայնքում կազմակերպվում են կոնֆերանսներ
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Բրյուսե...

Տեսանյութեր

Վերջին ծրագրերը

Վերածննդի դարաշրջանի հանճարեղ ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչին վստահ էր՝ բնությունը հոգացել է այն մասին, որ միշտ, ամենու... Ծանոթանալ Ծրագրին

Հայտնի մարդիկ՝ մեր մասին

«Արթուր Ասատրյանին շատ եմ հարգում։ Նա շատ կարգին հայ է, հիանալի մարդ։ Արթուր Ասատրյանը նաև մեծ բարերար է․ նա մեծ աշխատանքներ է իրականացրել։ Երբ իր հետ խոսում ես, հասկանալի է դառնում, որ շատ լավ մտքեր ունի, կյանքը լավ է պատկերացնում ու զգում։ Ես գիտեմ նաև, որ նա շատ լավ հայր է։ Արթուր Ասատրյանը շատ բարի, զուսպ, հյուրասեր ու արվեստասեր մարդ է, և ես շատ ուրախ եմ, որ նրա պես ընկեր ունեմ։»

image01

Աշոտ Ղազարյան

«Արթուր Ասատրյանը ազգանվեր գործեր է անում, որը գովելի է։ Նա շատ հետաքրքիր մարդ է, նրա մտածողությունը ստանդարտ չէ։ Արթուրը բազմիցս շփվել է դերասանների, երաժիշտների, նկարիչների հետ, և այդ հանդիպումների ընթացքում միշտ արվեստին վերաբերող հետաքրքրիր դիսկուսիաներ են եղել։ Նա արվեստասեր է և բարձր գեղագիտական ճաշակ ունի։ Արթուր Ասատրյանն, իսկապես, հիանալի մարդ է և մեծ հայ»:

image01

Լևոն Մալխասյան

«Ժամանակներն անցնում են, փոխվում, բայց մարդկային հոգեբանությունն ու ուժը, համարձակությունը միատեսակ են։ Համոզված եմ՝ Արթուրի նման տղաներ են եղել, գուցե, Արգիշտին, Տիգրան Մեծը եւ շատ հերոսներ։ Արթուրն, իսկապես, բացառիկ երեւույթ է, որոհետեւ նրա նման մարդիկ, գուցե, ծնվում են հազար տարին մեկ կամ երկու հազար տարին մեկ, կամ ութսուն հազար տարին մեկ՝ ցիվիլիզացիա բերելով մարդկությանը։ Արթուր Ասատրյանն այն եզակի մարդկանցից մեկն է, ով մարդկությանը նորություն է բերում։ Արթուրն արվեստասեր է, մշակույթը գնահատող, ու նրա հոգին շատ մեծ է. ես ամեն կերպ ողջունում եմ նրան, եւ հպարտ եմ, որ մենք հատազատներ ենք:»

image01

Ռուդոլֆ Ղևոնդյան

«Այո՛, մեր իրականության մեջ կան Արթուր Ասատրյանի պես մարդիկ։ Նա ապրում է իր սկզբունքներով եւ իր ճշմարտությամբ։ Արթուր Ասատրյանն, իսկապես, արժանավոր հայ է, ժողովրդի հավատարիմ զավակ։ Նա ի վերուստ տրված՝ բազմաթիվ արժանիքներ ունի, եւ նրա հիմնադրած «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը սատար է կանգնում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։»

image01

Միքայել Պողոսյան

«Ես իմ «Օսկար» մրցանակը նվիրել եմ ընկերոջս՝ Արթուրին։ «Օսկար»-ի վրա փորագրված է «Տարվա լավագույն ընկեր. Ֆրանկոյից Արթուրին»։ Կյանքում քիչ մարդիկ կան, ովքեր իրենց մեջ կրում են մարդկային բոլոր արժանիքները, բայց Արթուրը հենց այդպիսին է։ Նա միայն բարի ու խարիզմատիկ մարդ չէ. նա ավելի բարձր է իր սերնդակիցներից։ Արթուրը կյանքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց երբեք չի մեռացել օգնել կարիքավորներին։ Նա օժտված է մարդկային բոլոր արժանիքներով։»

image01

Ֆրանկո Ներո

«Ես եղել եմ Հայաստանում. հայերը խորաթափանց են, հյուրասեր եւ մեծ սիրտ ունեն։ Բազմաթիվ հայերի եմ ճանաչում, բայց Արթուրն ինձ համար ամենահայտնին է։ Նա շատ համեստ ու ազնիվ մարդ է։»

image01

Օրնելլա Մուտի