Տեղի ունեցավ «Արթուր Ասատրյան» հիմնդրամի միջոցներով վերանորոգված՝ Ծիածանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի բացումը

Ապրիլի 16-ին ունեցավ Արմավիրի մարզի Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը։ Հիմանանորոգումն իրականացվել   է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ընդգծենք՝ մարզադահլիճը հագեցվել է նաև անհրաժեշտ մարզագույքով։

Բացման արարողությանը ներկա էին  մի շարք պատվավոր հյուրեր՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի  ներկայացուցիչները, համայնքապետներ, դպրոցի տնօրեններ և, իհարկե, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։


Ծիածանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին:  Այժմ դպրոցում սովորում է 270 աշակերտ, նախակրթարան է  հաճախում շուրջ 30 երեխա։





Դրպոցում առաջին վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 1-ին և 2-րդ ծրագրերի շրջանակում` 2011-12 թվականներին: Ծրագրերի արդյունքում փոխվել է դպրոցի տանիքը և ներդրվել է ջեռուցման լոկալ համակարգ: Իրականացված աշխատանքների համար ֆինանսներ են տրամադրվել պետական բյուջեի պահուստային ֆոնդից։ Իսկ այս անգամ աշակերտները է՛լ ավելի ոգևորված էին, քանի որ  արդեն մարզվելու են բարեկարգ մարզադահլիճում։



Մարզադահլիճի բացումն օրհնեց տեր Հարություն քահանա Քեսաբյանը։


Քահանան նշեց՝ բարեգործության համար մարդ պիտի ունենա ցանկություն և կամք, պիտի լինի աստվածասեր ու Աստծո պատգամներով առաջնորդվող։

«Բարեգործի անունը  մարդու լսելին է, իսկ գործերը՝ Աստծո հաճելին։ Մենք առավել քան կարևորում ենք յուրաքանչյուր բարեգործի, ով կարող է այս ծանր ժամանակներում դժվարին կացության  մեծ գտնվող մարդկանց օգնել, մի բարի  գործ կատարել։  Թո՛ղ Արթուր Ասատրյանի այս աստվածահաճո գործն օրինակելի դառնա   հնարավորություններ ունեցող  բոլոր մարդկանց համար», –  նշեց տեր Հարություն քահանա Քեսաբյանը։

Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամի նախագահի օգնական Լևոն Ավետյանը նշեց՝ ամիսներ առաջ գործով եկել է Ծիածանի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ տիկին Գազազյանի մոտ և դպրոցի բակում նկատել, որ աշակերտները ֆիզկուլտուրայի դասին  են մասնակցում՝ փոշու ամպերի մեջ։

«Դպրոցի տնօրենին՝ տիկին Գազազյաին հարցրի՝ ինչո՞ւ են այդ փոշու մեջ անցկացնում ֆիզկուլտուրայի դասը, նա էլ պատասխանեց՝  մարզադահլիճը գտնվում է շատ վատ, վթարային վիճակում․  պայմաններն էլ այնպիսին են, որ վախենում են երեխաներին ներս թողնել, քանի որ հնարավոր է՝ առաստաղից կամ պատերից ինչ-որ բան պոկվի,  ու   աշակերտները   վնասվեն։ Վերադառնալով ՌԴ՝ իմ տեսածը ներկայացրի պարոն Արթուր Ասատրյանին, նա էլ հանձնարարեց, որ վարպետների խումբ կազմենք, ապա գանք, տեղում նայենք, հասկանանք՝ ինչ շինարարական աշխատանքներ  պետք է իրականացվեն։  Եվ, իհարկե, ուսումնասիորթյուններից անմիջապես  հետո մեկնարկեցին հիմնանորոգման  աշխատանքները», –  նշեց Լևոն Ավետյանը:

Վերջինս ընդծեց՝ առայժմ փակագծերը բացել չի ուզում, բայց  նախատեսվում է, որ առաջիկայում ևս հիմնադրամը նմանատիպ ծրագրեր կիրականացնի։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց՝   կարևոր է  վաղ տարիքից երեխաների ֆիզիկական առողջությանը հետևելը և դպրոցներում ֆիզիկակական կուլտուրայի դասաժամերն արդյունավետ կազմակերպելը, ապա շնորհակալություն հայտնեց «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամին՝ մարզադահլիճի հիմնանորոգման և հայրենանվեր ծրագրեր իրականացնելու համար։

Ծիածանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Գազազյանն էլ նշեց՝ մարզադահլիճի հիմնանորոգման  համար ծիածանցիների, աշակերտական ու ուսուցչական կազմի անունից   շնորհակալություն է հայտնում «Արթուր Ասատրյան» բարեգործական հինադրամին և հատկապես Արթուր Ասատրյանին:

«Թո՛ղ Աստված պահապան լինի Արթուր Ասատրյանին ու նրա ընտանիքին։ Այսօր մեր հայրենիքը նրա նման հայորդիների կարիքը շատ է զգում։ Շնորհակալ ենք նրան, որ մեր կողքին է։ Մեր աշակերտները խանդավառությամբ են լցվել։ Վստահ եմ՝ Արթուր Ասատրյան բարեգործը նրանց համար օրինակ է դառնալու», –   ասաց Գորհար Գազազյանը։

Անգլերենի ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանն էլ իր հերթին ընդգծեց՝ մարզադպրոցի հիմնանորոգումը երեխաների համար բաղձալի երազանք  է եղել, իսկ այսօր արդեն այս երազանքն իրականություն է դարձել։

«Այժմ մենք ունենք գեղեցիկ  մարզադահլիճ, որտեղ կանցկացվեն ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերը, այլև կարատեի,մարտեր առանց կանոնների,  պարի պարապմունքները։ Մենք ունենք պատանի մարզիկներ, պարողներ,  ովքեր  արդեն իսկ մեծ հաջողությունների են հասել։ Առաջիկայում նրանք հնարավորթյուն կունենան մարզվել բարվոք պայմաններում։ Անչափ շնորհակալ ենք Արթուր Ասատրյանին  այս հայրենանվեր գործի համար», –  ասաց Լուսինե Մուշեղյանը։

Իսկ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Տաթևիկ Ղազարյանն ընդգծեց՝ աշակերտներից շատերը սպորտի նկատմամբ մեծ սեր ունեն․ հիմնանորոգված դահլիճը նրանց է՛լ ավելի է ոգևորել։


«Արթուր Ասատրյանի շնորհիվ մեր աշակերտները սպորտով կզբաղվեն հենց մեր դպրոցի մարզադահլիճում։ Ինչպես նկատեցիք, մենք ունենք չեմպիոններ մեդալակիրներ․ լիահույս ենք, որ առաջիկայում մեր չեմպիոնների թիվն ավելանալու է։ Անչափ շնորհակալ ենք Արթուր Ասատրյանին  մեր աշակերտների երազանքն իրականացնելու համար», –   նշեց  Տաթևիկ Ղազարյանը։



 

Հայտնի Հրապարակումները

Դրամական օգնություն Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ու սպաների ընտանիքներին
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը դրամական օգնություն տր...
Բրյուսելի հայ համայնքում կազմակերպվում են կոնֆերանսներ
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Բրյուսե...

Տեսանյութեր

Վերջին ծրագրերը

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր անկախ պետականության հիմնասյուներից է: Մենք արդեն իսկ հասցրել ենք որոշակի ծրա... Ծանոթանալ Ծրագրին

Հայտնի մարդիկ՝ մեր մասին

«Արթուր Ասատրյանին շատ եմ հարգում։ Նա շատ կարգին հայ է, հիանալի մարդ։ Արթուր Ասատրյանը նաև մեծ բարերար է․ նա մեծ աշխատանքներ է իրականացրել։ Երբ իր հետ խոսում ես, հասկանալի է դառնում, որ շատ լավ մտքեր ունի, կյանքը լավ է պատկերացնում ու զգում։ Ես գիտեմ նաև, որ նա շատ լավ հայր է։ Արթուր Ասատրյանը շատ բարի, զուսպ, հյուրասեր ու արվեստասեր մարդ է, և ես շատ ուրախ եմ, որ նրա պես ընկեր ունեմ։»

image01

Աշոտ Ղազարյան

«Արթուր Ասատրյանը ազգանվեր գործեր է անում, որը գովելի է։ Նա շատ հետաքրքիր մարդ է, նրա մտածողությունը ստանդարտ չէ։ Արթուրը բազմիցս շփվել է դերասանների, երաժիշտների, նկարիչների հետ, և այդ հանդիպումների ընթացքում միշտ արվեստին վերաբերող հետաքրքրիր դիսկուսիաներ են եղել։ Նա արվեստասեր է և բարձր գեղագիտական ճաշակ ունի։ Արթուր Ասատրյանն, իսկապես, հիանալի մարդ է և մեծ հայ»:

image01

Լևոն Մալխասյան

«Ժամանակներն անցնում են, փոխվում, բայց մարդկային հոգեբանությունն ու ուժը, համարձակությունը միատեսակ են։ Համոզված եմ՝ Արթուրի նման տղաներ են եղել, գուցե, Արգիշտին, Տիգրան Մեծը եւ շատ հերոսներ։ Արթուրն, իսկապես, բացառիկ երեւույթ է, որոհետեւ նրա նման մարդիկ, գուցե, ծնվում են հազար տարին մեկ կամ երկու հազար տարին մեկ, կամ ութսուն հազար տարին մեկ՝ ցիվիլիզացիա բերելով մարդկությանը։ Արթուր Ասատրյանն այն եզակի մարդկանցից մեկն է, ով մարդկությանը նորություն է բերում։ Արթուրն արվեստասեր է, մշակույթը գնահատող, ու նրա հոգին շատ մեծ է. ես ամեն կերպ ողջունում եմ նրան, եւ հպարտ եմ, որ մենք հատազատներ ենք:»

image01

Ռուդոլֆ Ղևոնդյան

«Այո՛, մեր իրականության մեջ կան Արթուր Ասատրյանի պես մարդիկ։ Նա ապրում է իր սկզբունքներով եւ իր ճշմարտությամբ։ Արթուր Ասատրյանն, իսկապես, արժանավոր հայ է, ժողովրդի հավատարիմ զավակ։ Նա ի վերուստ տրված՝ բազմաթիվ արժանիքներ ունի, եւ նրա հիմնադրած «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը սատար է կանգնում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։»

image01

Միքայել Պողոսյան

«Ես իմ «Օսկար» մրցանակը նվիրել եմ ընկերոջս՝ Արթուրին։ «Օսկար»-ի վրա փորագրված է «Տարվա լավագույն ընկեր. Ֆրանկոյից Արթուրին»։ Կյանքում քիչ մարդիկ կան, ովքեր իրենց մեջ կրում են մարդկային բոլոր արժանիքները, բայց Արթուրը հենց այդպիսին է։ Նա միայն բարի ու խարիզմատիկ մարդ չէ. նա ավելի բարձր է իր սերնդակիցներից։ Արթուրը կյանքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց երբեք չի մեռացել օգնել կարիքավորներին։ Նա օժտված է մարդկային բոլոր արժանիքներով։»

image01

Ֆրանկո Ներո

«Ես եղել եմ Հայաստանում. հայերը խորաթափանց են, հյուրասեր եւ մեծ սիրտ ունեն։ Բազմաթիվ հայերի եմ ճանաչում, բայց Արթուրն ինձ համար ամենահայտնին է։ Նա շատ համեստ ու ազնիվ մարդ է։»

image01

Օրնելլա Մուտի