Սպորտ

«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը մշտապես կարևորել է հայրենական սպորտի զարգացումը։ Աշխարհի, Եվրոպահի առաջնություններում բազմիցս ապացուցվել է՝ մենք ունենք այնպիսի մարզիկներ, ովքեր, իսկապես, փայլուն ներկա և ապագա ունեն և բազմաթիվ անգամներ կարող են հայոց եռագույնը ծածանել օտար երկրներում՝ ցույց տալով, որ մենք ուժեղ ենք ոչ միայն մտքով, այլև մարմնով՝ ֆիզիկապես։ Այս փաստը ապացուցվեց նաև 2016 թվականի Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում, երբ մեր մարզիկները հայրենիք վերադարձան մեծ նվաճումներով, իսկ ըմբիշ Արթուր Աեքսանյանը հայրենիք եկավ օլիմպիական ոսկին նվաճած, որը անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալն է։ 
Գատնիք չէ, որ Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն․ այս փոքր երկրում մտքի խաղի այնպիսի վարպետներ կան, որոնց հավասարը չկա ամբողջ աշխարհում և նույնիսկ այն երկրներում, որոնք Հայաստանից անհամեմատ մեծ են բնակչության թվով ու տարածքով։ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006 թ․, 2008 թ․, 2012 թ․, 2008 թ․, 2006 թ․)։ Այնպես որ, վերահաստատվում է այն փաստը, որ այո՛, մենք ուժեղ ենք և՛ մտքով, և՛ մարմնով։
Արթուր Ասատրյանը վստահ է՝ մեր երկրում կան բազմաթիվ տաղանդավոր երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ովքեր մարզաշխարհում կարող են փայլուն ապագա ունենալ, բայց գաղտնիք չէ`  բազմաթիվ գյուղերում չկան մարզադպրոցներ, մարզվելու համար համապատասխան պայմաններ, մարզիկները չունեն անհրաժեշտ մարզագույք․ նրանց հարկավոր է աջակցել ու քաջալերել։ 
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը բազմիցս օգնել է անհատ մարզիկների՝ նրանց մարզագույք տրամադրելով, ինչպես նաև հոգացել է բոլոր ծախսերը՝ արտերկիր մեկնելու ու տարբեր մրցաշարերի մասնակցելու համար։ Հիմնադրամը շարունակելու է սատարել շնորհալի մարզիկներին՝ նրանց ինքնարտահայտվելու և ասպարեզում իրենց ուժերը ցույց տալու հնարավորություն ընձեռելով։
2017 թվականի նոյեմբերին «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները Արմավիրի մարզի Ծիածան համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Վերանորոգման աշխատանքները մոտ ապագայում կավարտվեն։ Հիմնադրամը մարզադահլիճը համալրելու է նաև անհրաժեշտ մարզագույքով։
Հիմնադրամը շարունակելու է իր գործուն քայլերը՝ ուղղված հայրենական սպորտի զարգացմանն ու բարգավաճմանը։

Հայտնի Հրապարակումները

Դրամական օգնություն Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ու սպաների ընտանիքներին
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը դրամական օգնություն տր...
Բրյուսելի հայ համայնքում կազմակերպվում են կոնֆերանսներ
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Բրյուսե...

Տեսանյութեր

Վերջին ծրագրերը

Վերածննդի դարաշրջանի հանճարեղ ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչին վստահ էր՝ բնությունը հոգացել է այն մասին, որ միշտ, ամենու... Ծանոթանալ Ծրագրին

Հայտնի մարդիկ՝ մեր մասին

«Արթուր Ասատրյանին շատ եմ հարգում։ Նա շատ կարգին հայ է, հիանալի մարդ։ Արթուր Ասատրյանը նաև մեծ բարերար է․ նա մեծ աշխատանքներ է իրականացրել։ Երբ իր հետ խոսում ես, հասկանալի է դառնում, որ շատ լավ մտքեր ունի, կյանքը լավ է պատկերացնում ու զգում։ Ես գիտեմ նաև, որ նա շատ լավ հայր է։ Արթուր Ասատրյանը շատ բարի, զուսպ, հյուրասեր ու արվեստասեր մարդ է, և ես շատ ուրախ եմ, որ նրա պես ընկեր ունեմ։»

image01

Աշոտ Ղազարյան

«Արթուր Ասատրյանը ազգանվեր գործեր է անում, որը գովելի է։ Նա շատ հետաքրքիր մարդ է, նրա մտածողությունը ստանդարտ չէ։ Արթուրը բազմիցս շփվել է դերասանների, երաժիշտների, նկարիչների հետ, և այդ հանդիպումների ընթացքում միշտ արվեստին վերաբերող հետաքրքրիր դիսկուսիաներ են եղել։ Նա արվեստասեր է և բարձր գեղագիտական ճաշակ ունի։ Արթուր Ասատրյանն, իսկապես, հիանալի մարդ է և մեծ հայ»:

image01

Լևոն Մալխասյան

«Ժամանակներն անցնում են, փոխվում, բայց մարդկային հոգեբանությունն ու ուժը, համարձակությունը միատեսակ են։ Համոզված եմ՝ Արթուրի նման տղաներ են եղել, գուցե, Արգիշտին, Տիգրան Մեծը եւ շատ հերոսներ։ Արթուրն, իսկապես, բացառիկ երեւույթ է, որոհետեւ նրա նման մարդիկ, գուցե, ծնվում են հազար տարին մեկ կամ երկու հազար տարին մեկ, կամ ութսուն հազար տարին մեկ՝ ցիվիլիզացիա բերելով մարդկությանը։ Արթուր Ասատրյանն այն եզակի մարդկանցից մեկն է, ով մարդկությանը նորություն է բերում։ Արթուրն արվեստասեր է, մշակույթը գնահատող, ու նրա հոգին շատ մեծ է. ես ամեն կերպ ողջունում եմ նրան, եւ հպարտ եմ, որ մենք հատազատներ ենք:»

image01

Ռուդոլֆ Ղևոնդյան

«Այո՛, մեր իրականության մեջ կան Արթուր Ասատրյանի պես մարդիկ։ Նա ապրում է իր սկզբունքներով եւ իր ճշմարտությամբ։ Արթուր Ասատրյանն, իսկապես, արժանավոր հայ է, ժողովրդի հավատարիմ զավակ։ Նա ի վերուստ տրված՝ բազմաթիվ արժանիքներ ունի, եւ նրա հիմնադրած «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը սատար է կանգնում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։»

image01

Միքայել Պողոսյան

«Ես իմ «Օսկար» մրցանակը նվիրել եմ ընկերոջս՝ Արթուրին։ «Օսկար»-ի վրա փորագրված է «Տարվա լավագույն ընկեր. Ֆրանկոյից Արթուրին»։ Կյանքում քիչ մարդիկ կան, ովքեր իրենց մեջ կրում են մարդկային բոլոր արժանիքները, բայց Արթուրը հենց այդպիսին է։ Նա միայն բարի ու խարիզմատիկ մարդ չէ. նա ավելի բարձր է իր սերնդակիցներից։ Արթուրը կյանքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց երբեք չի մեռացել օգնել կարիքավորներին։ Նա օժտված է մարդկային բոլոր արժանիքներով։»

image01

Ֆրանկո Ներո

«Ես եղել եմ Հայաստանում. հայերը խորաթափանց են, հյուրասեր եւ մեծ սիրտ ունեն։ Բազմաթիվ հայերի եմ ճանաչում, բայց Արթուրն ինձ համար ամենահայտնին է։ Նա շատ համեստ ու ազնիվ մարդ է։»

image01

Օրնելլա Մուտի