Մշակույթ

Արթուր Ասատրյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել հայկական մշակույթը՝ կարևորելով դրա զարգացման հեռանկարները։ Նա վստահ է ՝ յուրաքանչյուր հայի պարտքն է մեր բազմադարյա մշակութային արժեքները պահպանելն ու սերունդներին փոխանցելը։
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը կարևորում է նաև հայկական մշակույթի պահպանումն ու զարգացումը սփյուռքում, ուստի հիմնադրամի ջանքներով հայկական գաղթօջախներում հաճախակի են կազմակերպվում մշակութային միջոցառումներ։ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը ջանում է հայկական մշակույթը պրոպագանդել ողջ աշխարհում․ 2007 թվականի դեկտեմբերի 18-27-ը Իտալիայի մայրաքաղաքում՝ Հռոմի Սուրբ հրեշտակի ամրոցում (իտալ.՝ Castel Sant'Angelo), «Արթուր Ասատրյան» բարեգարծական հիմնադրամի ջանքերով տեղի ունեցավ հայ հանճարող կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը, 2016 թվականի սկզբին հիմնադրամը տեխնիկական միջոցներ տրամադրեց Բրյուսելի հայ համայնքի պարային ստուդիաներին, 2017 թվականի ապրիլի 28-ին հիմնադրամի ջանքերով խաչքար տեղադրվեց Ֆրանսիայի Ռեն քաղաքում․․․ Բազմաթիվ ծրագրեր կարելի է թվել, որոնք իրականացրել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը մշակույթի ոլորտում։ Արթուր Ասատրյանը քանիցս նշել է ՝ պատրաստ է աջակցել տաղանդավոր ու բանիմաց երիտասարդներին․ հիմնադրամը բազմիցս աջակցել է մշակույթի ոլորտում իրենց առաջին քայլերն անող տաղանդավոր երիտասարդներին՝ նրանց օգնելով ինքնարտահայտվել, եթերային ժամանակ ստանալ, հանդիսատեսին ներկայանալ նոր ստեղծագործություններով։ 
Հիմնադրամն առաջիկայում նախատեսում է մշակութային յուրօրինակ ծրագիր իրականացնել հայրենիքում․ ծրագրում կընդգրկվեն տաղանդավոր երեխաներ՝ կարիքավոր ընտանիքներից, ովքեր կխորացնեն գիրելիքներն իրենց ընտրած արվեստի ճյուղում և հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացել հանրությանը։

Հայտնի Հրապարակումները

Դրամական օգնություն Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ու սպաների ընտանիքներին
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը դրամական օգնություն տր...
Բրյուսելի հայ համայնքում կազմակերպվում են կոնֆերանսներ
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Բրյուսե...

Տեսանյութեր

Վերջին ծրագրերը

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր անկախ պետականության հիմնասյուներից է: Մենք արդեն իսկ հասցրել ենք որոշակի ծրա... Ծանոթանալ Ծրագրին

Հայտնի մարդիկ՝ մեր մասին

«Արթուր Ասատրյանին շատ եմ հարգում։ Նա շատ կարգին հայ է, հիանալի մարդ։ Արթուր Ասատրյանը նաև մեծ բարերար է․ նա մեծ աշխատանքներ է իրականացրել։ Երբ իր հետ խոսում ես, հասկանալի է դառնում, որ շատ լավ մտքեր ունի, կյանքը լավ է պատկերացնում ու զգում։ Ես գիտեմ նաև, որ նա շատ լավ հայր է։ Արթուր Ասատրյանը շատ բարի, զուսպ, հյուրասեր ու արվեստասեր մարդ է, և ես շատ ուրախ եմ, որ նրա պես ընկեր ունեմ։»

image01

Աշոտ Ղազարյան

«Արթուր Ասատրյանը ազգանվեր գործեր է անում, որը գովելի է։ Նա շատ հետաքրքիր մարդ է, նրա մտածողությունը ստանդարտ չէ։ Արթուրը բազմիցս շփվել է դերասանների, երաժիշտների, նկարիչների հետ, և այդ հանդիպումների ընթացքում միշտ արվեստին վերաբերող հետաքրքրիր դիսկուսիաներ են եղել։ Նա արվեստասեր է և բարձր գեղագիտական ճաշակ ունի։ Արթուր Ասատրյանն, իսկապես, հիանալի մարդ է և մեծ հայ»:

image01

Լևոն Մալխասյան

«Ժամանակներն անցնում են, փոխվում, բայց մարդկային հոգեբանությունն ու ուժը, համարձակությունը միատեսակ են։ Համոզված եմ՝ Արթուրի նման տղաներ են եղել, գուցե, Արգիշտին, Տիգրան Մեծը եւ շատ հերոսներ։ Արթուրն, իսկապես, բացառիկ երեւույթ է, որոհետեւ նրա նման մարդիկ, գուցե, ծնվում են հազար տարին մեկ կամ երկու հազար տարին մեկ, կամ ութսուն հազար տարին մեկ՝ ցիվիլիզացիա բերելով մարդկությանը։ Արթուր Ասատրյանն այն եզակի մարդկանցից մեկն է, ով մարդկությանը նորություն է բերում։ Արթուրն արվեստասեր է, մշակույթը գնահատող, ու նրա հոգին շատ մեծ է. ես ամեն կերպ ողջունում եմ նրան, եւ հպարտ եմ, որ մենք հատազատներ ենք:»

image01

Ռուդոլֆ Ղևոնդյան

«Այո՛, մեր իրականության մեջ կան Արթուր Ասատրյանի պես մարդիկ։ Նա ապրում է իր սկզբունքներով եւ իր ճշմարտությամբ։ Արթուր Ասատրյանն, իսկապես, արժանավոր հայ է, ժողովրդի հավատարիմ զավակ։ Նա ի վերուստ տրված՝ բազմաթիվ արժանիքներ ունի, եւ նրա հիմնադրած «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը սատար է կանգնում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։»

image01

Միքայել Պողոսյան

«Ես իմ «Օսկար» մրցանակը նվիրել եմ ընկերոջս՝ Արթուրին։ «Օսկար»-ի վրա փորագրված է «Տարվա լավագույն ընկեր. Ֆրանկոյից Արթուրին»։ Կյանքում քիչ մարդիկ կան, ովքեր իրենց մեջ կրում են մարդկային բոլոր արժանիքները, բայց Արթուրը հենց այդպիսին է։ Նա միայն բարի ու խարիզմատիկ մարդ չէ. նա ավելի բարձր է իր սերնդակիցներից։ Արթուրը կյանքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց երբեք չի մեռացել օգնել կարիքավորներին։ Նա օժտված է մարդկային բոլոր արժանիքներով։»

image01

Ֆրանկո Ներո

«Ես եղել եմ Հայաստանում. հայերը խորաթափանց են, հյուրասեր եւ մեծ սիրտ ունեն։ Բազմաթիվ հայերի եմ ճանաչում, բայց Արթուրն ինձ համար ամենահայտնին է։ Նա շատ համեստ ու ազնիվ մարդ է։»

image01

Օրնելլա Մուտի