Հայաստան-Արցախ-Սփյուռք

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր անկախ պետականության հիմնասյուներից է: Մենք արդեն իսկ հասցրել ենք որոշակի ծրագրեր իրականացնել Արցախում: Առաջիկայում ևս կշարունակենք աշխատանքներ իրականացնել այնտեղ:
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի համար առանցքային նշանակություն ունի սփյուռքում հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումը և հայրենիքի հետ կապերի ամրապնդումը: Ներկայացնենք սփյուռքում մեր իրականացրած ծրագրերից մի քանիսը:
2007 թվականի դեկտեմբերին «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Սուրբ հրեշտակի ամրոցում, տեղի ունեցավ հայ հանճարեղ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը: 
2016 թվականի սկզբին հիմնադրամը տեխնիկական միջոցներ տրամադրեց Բրյուսելի հայ համայնքի պարային ստուդիաներին:
Հիմնադրամի ջանքերով յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 24-ին,  Բրյուսելում կազմակերպվում են բողոքի ցույցեր և Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման մի շարք միջոցառումներ: 
2017 թվականի ապրիլի 28-ին մեր հիմնադրամի աջակցությամբ Ֆրանսիայի Ռեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի բացումը:
2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյանին և ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվեց «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
2018 թվականի հոկտեմբերի 8-ին Իտալիայի Միլան քաղաքում «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվեց սիրողական շախմատի մրցաշար, որը միավորեց բազմաթիվ հայ շախմատասերների:
Սփյուռքում մեր իրականացրած ծրագրերը բազմաթիվ են և բազմազան: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետ կապված՝ մեր աշխատանքները լինելու են շարունակական և նպատակային:

Հայտնի Հրապարակումները

Դրամական օգնություն Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ու սպաների ընտանիքներին
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը դրամական օգնություն տր...
Բրյուսելի հայ համայնքում կազմակերպվում են կոնֆերանսներ
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Բրյուսե...

Տեսանյութեր

Վերջին ծրագրերը

Վերածննդի դարաշրջանի հանճարեղ ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչին վստահ էր՝ բնությունը հոգացել է այն մասին, որ միշտ, ամենու... Ծանոթանալ Ծրագրին

Հայտնի մարդիկ՝ մեր մասին

«Արթուր Ասատրյանին շատ եմ հարգում։ Նա շատ կարգին հայ է, հիանալի մարդ։ Արթուր Ասատրյանը նաև մեծ բարերար է․ նա մեծ աշխատանքներ է իրականացրել։ Երբ իր հետ խոսում ես, հասկանալի է դառնում, որ շատ լավ մտքեր ունի, կյանքը լավ է պատկերացնում ու զգում։ Ես գիտեմ նաև, որ նա շատ լավ հայր է։ Արթուր Ասատրյանը շատ բարի, զուսպ, հյուրասեր ու արվեստասեր մարդ է, և ես շատ ուրախ եմ, որ նրա պես ընկեր ունեմ։»

image01

Աշոտ Ղազարյան

«Արթուր Ասատրյանը ազգանվեր գործեր է անում, որը գովելի է։ Նա շատ հետաքրքիր մարդ է, նրա մտածողությունը ստանդարտ չէ։ Արթուրը բազմիցս շփվել է դերասանների, երաժիշտների, նկարիչների հետ, և այդ հանդիպումների ընթացքում միշտ արվեստին վերաբերող հետաքրքրիր դիսկուսիաներ են եղել։ Նա արվեստասեր է և բարձր գեղագիտական ճաշակ ունի։ Արթուր Ասատրյանն, իսկապես, հիանալի մարդ է և մեծ հայ»:

image01

Լևոն Մալխասյան

«Ժամանակներն անցնում են, փոխվում, բայց մարդկային հոգեբանությունն ու ուժը, համարձակությունը միատեսակ են։ Համոզված եմ՝ Արթուրի նման տղաներ են եղել, գուցե, Արգիշտին, Տիգրան Մեծը եւ շատ հերոսներ։ Արթուրն, իսկապես, բացառիկ երեւույթ է, որոհետեւ նրա նման մարդիկ, գուցե, ծնվում են հազար տարին մեկ կամ երկու հազար տարին մեկ, կամ ութսուն հազար տարին մեկ՝ ցիվիլիզացիա բերելով մարդկությանը։ Արթուր Ասատրյանն այն եզակի մարդկանցից մեկն է, ով մարդկությանը նորություն է բերում։ Արթուրն արվեստասեր է, մշակույթը գնահատող, ու նրա հոգին շատ մեծ է. ես ամեն կերպ ողջունում եմ նրան, եւ հպարտ եմ, որ մենք հատազատներ ենք:»

image01

Ռուդոլֆ Ղևոնդյան

«Այո՛, մեր իրականության մեջ կան Արթուր Ասատրյանի պես մարդիկ։ Նա ապրում է իր սկզբունքներով եւ իր ճշմարտությամբ։ Արթուր Ասատրյանն, իսկապես, արժանավոր հայ է, ժողովրդի հավատարիմ զավակ։ Նա ի վերուստ տրված՝ բազմաթիվ արժանիքներ ունի, եւ նրա հիմնադրած «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը սատար է կանգնում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։»

image01

Միքայել Պողոսյան

«Ես իմ «Օսկար» մրցանակը նվիրել եմ ընկերոջս՝ Արթուրին։ «Օսկար»-ի վրա փորագրված է «Տարվա լավագույն ընկեր. Ֆրանկոյից Արթուրին»։ Կյանքում քիչ մարդիկ կան, ովքեր իրենց մեջ կրում են մարդկային բոլոր արժանիքները, բայց Արթուրը հենց այդպիսին է։ Նա միայն բարի ու խարիզմատիկ մարդ չէ. նա ավելի բարձր է իր սերնդակիցներից։ Արթուրը կյանքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց երբեք չի մեռացել օգնել կարիքավորներին։ Նա օժտված է մարդկային բոլոր արժանիքներով։»

image01

Ֆրանկո Ներո

«Ես եղել եմ Հայաստանում. հայերը խորաթափանց են, հյուրասեր եւ մեծ սիրտ ունեն։ Բազմաթիվ հայերի եմ ճանաչում, բայց Արթուրն ինձ համար ամենահայտնին է։ Նա շատ համեստ ու ազնիվ մարդ է։»

image01

Օրնելլա Մուտի